Հուլիսի 23-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարեւմտյան Ա-3 թաղամասում: 56-ամյա Արփիկ Ստեփանյանն իր ամուսնու եղբոր բնակարանից ցած էր նետվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արփիկ Ստեփանյանի եղբայրը` Կորյուն Նահապետյանը, պատմեց, որ իր քույրը շատ ընկճված է եղել, սակայն ոչ մի հոգեկան խնդիր չի ունեցել. «Նրա ոտքը երկար տարիներ առաջ կոտրվել էր, ու նա շատ տխուր էր: Անընդհատ ճնշման հետ կապված պրոբլեմ ուներ: Մի խոսքով, շատ հուսահատված էր ապրում: Հերթական անգամ նա Մարտունուց եկել էր իր ամուսնու եղբոր տուն, որ հիվանդանոց այցելեր: Ու մինչ հիվանդանոց գնալը փեսայիս հետ եկել է նրա եղբոր տուն, ու չգիտեմ՝ ինչ է եղել, նա իրեն ցած է նետել»:
ՀՈՒՍԱՀԱՏՎԵԼ ԷՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ