Հուլիսի 26-ից Երեւանի քաղաքապետարանի առջեւ շարունակվում է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամների նստացույցը: Ակտիվիստները պահանջում են անվավեր ճանաչել հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի կասեցված որոշումը եւ պաշտոնանկ անել որոշման պատասխանատուներին: Երեկ, սակայն, քաղաքային իշխանությունները որոշել էին «ջրել» ակտիվիստների համառությունը` քաղաքապետարանի դիմաց գտնվող գազոնների հետ միասին ջրելով նաեւ ցուցարարներին:
ՏԱՐՈՆԻ ՎԱՐԴԱՎԱՌԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ