LifeNews-ի լրագրողներին արտաքսել են Ադրբեջանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին արտաքսել են Ադրբեջանից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, որոնք մեջբերում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևի խոսքը:

Գաջիևի խոսքով՝ ռուս լրագրողներն աշխատել են Ադրբեջանի տարածքում առանց հավատարմագրման: Նա նաև հայտնել է, որ LifeNews-ի հրապարակումներում խեղաթյուրվել է իրական իրավիճակը, ներկայացվել է ոչ օբյեկտիվ տեղեկատվություն:

«Ադրբեջանական կողմը LifeNews-ի լրագրողների հանդեպ բարյացակամ է գտնվել, սակայն նրանք շարունակել են իրենց սադրիչ գործունեությունը»,-ասել է Գաջիևը:




Լրահոս