ԴԵՊԻ «ՕՖՇՈՐԳԵՅԹ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իր արձակուրդի մի մասն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Հունաստանում անցկացնելուց հետո, ըստ «Առաջին լրատվական»-ի, միայնակ մեկնել է Բադեն-Բադեն՝ մի քանի օր եւս շարունակելու հանգիստը: Այս լուրն ուշագրավ է հատկապես Սերժ Սարգսյանի՝ Հունաստան կատարած այցի մասով: Հայտնի է, որ հենց Կիպրոսում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օֆշորային ընկերություն հիմնել եւ բանկային հաշվեհամար բացել: Հետեւաբար չափազանց հետաքրքիր է՝ Ս. Սարգսյանը Հունաստան է մեկնել օֆշորային սկանդալը թարմացնելո՞ւ, թե՞, ընդհակառակը, վերջնականապես «փակելու» թաքուն ծրագրով:  
Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանն արձակուրդ է մեկնել հուլիսի 22-ից եւ Հայաստանում կլինի օգոստոսի 5-ին:




Լրահոս