
Ժամեր առաջ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց ևս 6 զոհված զինծառայողի տվյալներ:
Նրանցից մեկը 27-ամյա կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյան էր:
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիքի գյուղապետ Վարդան Մարգարյանը տեղեկացրեց, որ կրտսեր սերժանտը զոհվել է ապրիլի 3-ի երեկոյան Մարտակերտում «Գրադ»-ից ստացած բեկորային վնասվածքից:
«Հոյակապ տղա էր, ամեն հարցում իրեն ճիշտ էր դրևորում: Պարտադիր զինծառայությունից հետո կամավոր կերպով ընգրկվել է Զինված ուժերում: Ցանկացած հարցում կանգնած էր համայնքի կողքին, միշտ աջակցում էր»:
Վրեժ Սարգսյանը ամուսնացած էր, ուներ մեկ որդի: