Լոս Անջելեսում Ադրբեջանի դեմ զանգվածային ցույց է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում զանգվածային ցույց է տեղի ունեցել, հաղորդում է Rusarminfo-ն:

Ցուցարարները բողոքել են Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում Ադրբեջանի հարձակողական գործողություններից:

Բողոքի ցույցը տեղի է ունեցել Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Ցույցին մասնակցել են երիտասարդ ակտիվիստները, ովքեր աջակցություն են հայտնել բոլոր հայերին և քնննադատել Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

Միջոցառման ընթացքում ձևավորվել է նաև կամավորների ցուցակ, ովքեր ցանկանում են մեկնել՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղը:




Լրահոս