ArmLur.am-ի տեղեկություններով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է հրադադար կնքել և այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել իր ենթակաների մոտ: Ալիևն արդեն հրադադարի տեքստն է պատրաստում: Հավելենք, որ այդ մասին Ալիևը հայտարարել է զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ: Նրա այդ հայտարարությունը հիմա քննարկում են Արցախում և Հայաստանում: Թե ինչ պատասխան կտան, պարզ կլինի առաջիկայում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սահմանային բոլոր ուղղություններում թշնամու կողմից ձեռնարկած ագրեսիվ հարձակողական գործողություններն արդեն մի քանի ժամ է պասիվ բնույթ են ստացել: Ըստ այդ տեղեկությունների` արդեն մի քանի ժամ է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում:
Հավելենք, որ այս առնչությամբ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գրել է. «Նոր Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է հրադադարի: Պարզվեց որ ոչ «Սմերչն» , ոչ «Սոլնցեպյոկը», ոչ «Բուրատինոն», ոչ էլ ԻՊԻԼ-ն ու Թուրքիայի հատուկ ջոկատայիններն են հարց լուծում»:
Հավելենք նաև, որ «Հետք»-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում: