Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ շարունակվում են միջազգային հարթակում ռուսական գերատեսչությունների շփումները:
«Դեռևս իրադարձությունների զարգացումն առավել շատ մտահոգություն է առաջացնում, այդ մտահոգությունը կիսում են տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունները, բոլոր պետությունները, որոնք ներառված եմ Մինսկի հնգյակում: Այդ իսկ պատճառով առավել եռանդուն ջանքեր են գործադրվում»,-ասել է Պեսկովը: