![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/1A714721-372D-48FE-A11A-559EB5981EB2_cx0_cy4_cw0_w308_h1731.jpg)
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 9-ին կժամանեն Երևան։ Ինչպես Թվիթերում գրառմամբ տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, միջնորդներին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանա հանդիպում նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Մարկ Էյրոն հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:
«Նա (Էյրոն) հաստատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Ֆրանսիայի համատեղ ջանքերը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար: Կողմերի համաձայնությամբ մոտ օրերս այց կիրականացվի Երևանում, Բաքվում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում»,-ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: