Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական “Euro Ombudsman” պարբերականն իր այսօրվա համարում անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ադրբեջանական կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր գործողությունների վերաբերյալ դատապարտող հայտարարություններին:
Շեշտելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Արցախում՝ պարբերականը նշում է, որ Արման Թաթոյանը մշտապես կապի մեջ է միջազգային կազմակերպությունների հետ եւ նախօրեին իրենց ուշադրությանն է ներկայացրել միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ խաղաղ բնակավայրերի եւ խաղաղ բնակչության, մասնավորապես՝ երեխաների եւ տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:
«Անընդունելի եւ անհանդուրժելի են խաղաղ բնակիչների իրավունքների եւ կյանքի նկատմամբ ադրբեջանական կողմի՝ դաժանության ամենաբարձր աստիճանի հասնող զանգվածային ոտնձգությունները»,- մեջբերելով Պաշտպանի հայտարարությունը՝ Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը շեշտում է, որ ադրբեջանական իշխանություններն իրենց վարած ապօրինի քաղաքականությամբ խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջերը:
Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը սերտ համագործակցում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իսկ պարբերականն էլ տարածվում աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ հետսովետական հանրապետություններում:
Հրապարակումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով.
“Омбудсмен Армении осудил ночной азербайджанский обстрел мирного населения”:
http://euro-ombudsman.org/ombudsmen_activities/ombudsmen-armenii-osudil-nochnoy-azerbaydzhanskiy-obstrel-mirnogo-naseleniya
“Омбудсмен Армении сделал первые выводы о нарушениях прав мирного населения азербайджанскими военными”:
http://euro-ombudsman.org/ombudsmen_activities/ombudsmen-armenii-sdelal-perve-vvod-o-narusheniya-prav-mirnogo-naseleniya-azerbaydzhanskimi-voennmi
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ