Բակո Սահակյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Կառավարության կողմից ձեւավորված արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամների հետ:

Երկրի ղեկավարը կարեւորել է այս կառույցի ձեւավորումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս