Եվրամիությունը մշտական կոնտակտի մեջ է գտնվում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում իրավիճակի հարցով մշտական կոնտակտի մեջ է գտնվում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների հետ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«ԵՄ հատուկ ներկայացուցիչը (Կովկասի պետությունների հարցով), ինչպես նաև բարձր ներկայացուցիչը (Մոգերինին) գտնվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների հետ մշտական կոնտակտի մեջ»,-ասել է նա:

Նա նաև հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ կապված այն բանի հետ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ադրբեջանական դառնա:

«Մենք չենք մեկնաբանում առանձին քաղաքական  առաջնորդների հայտարարությունները»,-հավելել է նա:




Լրահոս