Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում կայանալիք իր մենահամերգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը  չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում կայանալիք իր մենահամերգը: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու սոցցանցի գրառումից:

«Լոս Անջելեսում բնակվող հարգելի հայրենակիցներ։
Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները,
ես ստիպված եմ չեղյալ հայտարարել Ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան։
Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում,այլ սահմաններում:
Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ:
Մենք ուժեղ ենք…մենք հաղթելու ենք։
Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։
Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան»:




Լրահոս