ՀԱՐՑ. Ի՞նչը կարող է հիմք հանդիսանալ հաշմանդամության այլ (ավելի ցածր) խումբ սահմանելու կամ ընդհանրապես հաշմանդամ չճանաչելու համար:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման, «հաշմանդամություն» հասկացությունը սահմանվում է որպես փոփոխման ենթարկվող հասկացություն: Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել: (Հիմք՝ hաշմանդամների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա):
գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ նման կարգավիճակ ունեցող անձինք հիմնականում հույսները դնում են իրենց մի քանի կոպեկ կենսաթոշակի եւ հաշմանդամության թոշակի վրա: Ուստի հաշմանդամության կարգի հաստատումը շատերի համար կենսական նշանակություն ունի: