ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ սկզբունքով է իրականացվում վիճակախաղերի լիցենզավորման գործընթացը:

Ալիկ Մկրտչյան (37 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վիճակախաղերի կազմակերպման գործունեությունը, ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի համար լիցենզիան տրամադրվում է բարդ ընթացակարգով լիցենզավորող մարմնի կողմից՝ «Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման» կարգի համաձայն: Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտը բավարարվում կամ մերժվում է լիցենզավորվող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում:
Եթե լիցենզիա ստանալու հայտը բավարարվում է, եւ հայտատուն օրենքով սահմանված կարգով եւ չափով վճարում է պետական տուրքը՝ 100 մլն դրամ, ապա դրան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրվում է լիցենզիա: Հայտատուին լիցենզիան հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու լիցենզիայում նշված՝ տվյալ դեպքում վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե անձը ցանկանա խաղատուն բացել եւ լիցենզիա ձեռք բերել, ապա նա գոնե պետք է ունենա առնվազն100 մլն դրամ, որպեսզի կարողանա նախնական գործունեությունը սկսված համարել: Իսկ քանի՞ տարում հետ կբերի ներդրված գումարը: Թերեւս կարելի է ենթադրել:




Լրահոս