Armenian text to speach

Հրապարակ.Ըստ լուրերի Ֆիրդուսի շուկան նայում է Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“”Ֆիրդուսի շուկայի” առևտրականները ամեն օր 500-ից մինչև 3 հազար 500 դրամ են մուծվում ոմն Ռուբոյի։ Տարիներ առաջ “Ֆիրդուսի շուկան” սպասարկող կազմակերպություն է եղել, և Ռուբոն դրա ներկայացուցիչն է, թեև ոչ այն ժամանակ, ոչ հետագայում կազմակերպությունը ոչ մի դրամ չի ծախսել տարածքի բարեկարգման վրա։ Վերջին տարիներին կազմակերպության պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն Ռուբոն շարունակում է իներցիայով “հարկը” հավաքել, և առևտրականները չեն բողոքում, թեև վճարում են և տեղի բնակիչներին, և հարկայինին։
 
Մենք փորձեցինք ճշտել, թե ում գրպանն են գնում Ռուբոյի հավաքած գումարները։ Առևտրականներից մեկն ասաց, որ, իրենց տեղեկություններով, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկն է “նայում” շուկան։ “Ֆիրդուսի շուկայի հետ ես ինչ կապ կարող եմ ունենալ,- մեր լրագրողին ասել է մարզպետը՝ պարծենալով։- Ասա “Ռենեսանս”, ասեմ կապ ունեմ, բայց… Գնացեք, բացեք-տեսեք ում սեփականությունն է՝ ով է, ում անունով, ով է տնօրինումե։ “Դա արդարացում չէ՝ մեզ մոտ ամեն ինչ թղթերով մաքուր է”,” պնդումին ի պատասխան էլ արձագանքել է. “Ես կրկնում եմ, որ Ֆիրդուսի շուկայի հետ կապ չունեմ, ոչ մի անգամ այդ շուկայում չեմ եղելե”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝  այսօրվա համարում



Լրահոս