Ժիրայր Սէֆիլյանը դեմ է հրադադարին և խորհուրդ է տալիս չկրկնել 1994 թ-ի սխալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«1994 թ. մայիսի 12-ին հայկական բանակի հաղթական ընթացքը կասեցվեց և առանց Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու նրա հետ կնքվեց հրադադար:
Հայկական կողմի նման անհեռատես քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը անցնող տարիների ընթացքում կուտակեց տնտեսական և ռազմական մեծ ներուժ, որի միջոցով մեր դեմ վարում է հետզհետե ուժգնացող հյուծիչ պատերազմ՝ նպատակ ունենալով գրավել Արցախը և ոչնչացնել հայկական գործոնը:
Այս օրերին մեր դեմ Ադրբեջանի ձեռնարկած աննախադեպ հարձակումների հերթական ալիքն է, որին հաջորդելու են այլ նորանոր ալիքներ:
Ինչպես առաջին Արցախյան պատերազմի, այնպես էլ հրադադարի և այս վերջին օրերի մեր թանկ զոհաբերությունը իմաստ կունենա, եթե հատուցվի թշնամու պարտությամբ և Հայրենիքի ազատագրմամբ:
Ուստի 1994 թ. սխալը երկրորդ անգամ կրկնելը հավասարազոր է գիտակցված պարտության:
Կասկած չի կարող լինել, որ ոչ միայն «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության անդամների և մյուս ազատամարտիկների, այլև մեր հերոսական բանակի և մեր ամբողջ ժողովրդի պահանջն է հրադադար հաստատելու փոխարեն ջախջախիչ հարված հասցնելով ծնկի բերել ոխերիմ թշնամուն՝ ստիպելով նրան ենթարկվել կապիտուլյացիայի»:

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն




Լրահոս