
“Հրապարակ” օրաթերթը գրում է, որ նախօրեի երեկոյան, ժամը 18-19-ի սահմաններում, ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանը Տերյան փողոցում իսկական բացօթյա “կոնցերտ” է տվել: “Բրաբուսի” ղեկին նստած, բավական դանդաղ ընթացքի մեջ, նա բարձրաձայն երգել է, գոռգոռացել և իրեն ոչ ադեկվատ պահել՝ իր վրա հրավիրելով մարդաշատ փողոցի անցորդների ուշադրությունը: