
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանում իր գործունեությունն է դադարեցրել ավելի քան 1143 գերփոքր՝ մինչեւ 5 աշխատող ունեցող խանութ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Այս տարվա հուլիսի մեկի դրությամբ Երեւանում գործել է այդպիսի 6 հազար 768 խանութ, այնինչ անցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ դրանց թիվը եղել է 7 հազար 911։ Այլ կերպ ասած, գերփոքր խանութների թիվը Երեւանում կրճատվել է միանգամից մոտ 15 տոկոսով։
Նույնն է վիճակը նաեւ ծառայություններ մատուցող գերփոքր օբյեկտների պարագայում։ Մեկ տարվա ընթացքում 390 այդպիսի օբյեկտ դադարեցրել է իր գործունեությունը Երեւանում։
Մանրամասները՝ այսօրվա համարում