Առավոտ. Աշխատավարձի պարտքը հասել է 102,402 միլիոն դրամի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանի համայնքներում աշխատավարձի պարտքն աճել է 9 տոկոսով։ Եթե 2012 թվականին Հայաստանի համայնքներում աշխատավարձի պարտքը 92,929 միլիոն դրամ էր, ապա այս տարվա հուլիսի 15-ի դրությամբ՝ արդեն 102,402 միլիոն դրամ։ Աճը՝ 9,2 տոկոս։
 
Տարեսկզբին աշխատավարձի պարտք չունեին Արարատի, Կոտայքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի համայնքները։ Վեց ամիս անց էլ չունեն։ Մնացած չորս մարզում պարտքեր կային և կան, անգամ ավելացել են։
 
Արագածոտնում տարեսկզբին կար 7,248 միլիոն դրամ աշխատավարձի պարտք։ Հիմա՝ 4,189 միլիոն դրամ։ Գեղարքունիքում 2013 թվականի հունվարի մեկին կար 60,154 միլիոն դրամ, հուլիսի 15-ին՝ 85,502 միլիոն դրամ աշխատավարձի պարտք։ Շիրակը 2012 թվականը փակել է 21,314 միլիոն դրամ պարտքով, հիմա ունի 693 հազար դրամ պարտք։ Արմավիրը, ինչպես կարկտահարության֊ ժամանակ, ամենից տուժածն է։ Տարեսկզբին մարզի համայնքներն ունեին 4,213 միլիոն դրամ աշխատավարձի պարտք, հիմա ունեն երեք անգամ ավելի՝ 12,019 միլիոն դրամ պարտք։ Պարտքի նման մեծ չափ չի արձանագրվել ոչ մի մարզում։
 
Հոդվածն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս