Ինչպես երևում է, Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի խոսքը նույն իշխանության ներսում գրոշի արժեք չունի: Երեկվա֊նից Երևանի փողոցների կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի կայանատեղիներում սկսել է գործել տուգանքների համակարգը. այն վարորդները, որոնք չեն հասցրել հեռախոսային հաղորդագրության միջոցով (SMS) համապատասխան վճարում կատարել, արդեն տուգանվել են:
Եվ սա այն դեպքում, երբ Տ. Մարգարյանը նախորդ շաբաթ՝քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ, հայ֊տարարել էր, թե ինքը դիմում է Parking City կազմակերպությանը՝ խնդրելով տուգանքների կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը, քա֊նի որ վճարովի կայանատեղիների վերաբերյալ հանրային իրազեկումը լավ չի իրականացվել, բացի այդ, ամառ է, շատերը գտնվում են արձա֊կուրդում: Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ Տարոն, էլի գեղեցիկ չստացվեց:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում:
























