ArmLur.am-ի տեղեկություններով` Մատաղիսի, Ֆիզուլիի հյուսիսից հարավ բոլոր ուղղություններից կրակում են, սակայն կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրում: Դրանք հատուկենտ կրակոցներ են:
Նշենք, որ կրակում են գնդացիրներից, ավտոմատներից հատուկենտ պարբերականությամբ: Մեր այս տեղեկությունը հաստատել է նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Panorama.am-ի հետ զրույցում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 12:00-ից կրակի դադարեցման երկկողմանի համաձայնություն է եղել: