
“Ֆրանսիա-Հայաստան” բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ֆիլիպ Կատցենբախը հայ և ադրբեջանցի խորհրդարանականներին հրավիրում է հանդիպել և երկխոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Այդ նպատակով Կատցենբախը հրավեր է ուղարկել “Հայաստան-Ֆրանսիա” բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանին և “Ադրբեջան-Ֆրանսիա” խմբի նախագահ Մեհրիբան Ալիևային։ Նամակում ասվում է. “Նոյեմբերի 29-ին հայ խորհրդարանականների Ֆրանսիա այցի շրջանակներում ես կցանկանայի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ կլոր սեղան կազմակերպել։ Այդ հանդիպմանը ես նույնպես կցանկանայի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահինե”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ այսօրվա համարում