Ադրբեջանի ՆԳՆ-ն LifeNews-ի լրագրողներին խնդրել է խեղաթյուրել Արցախում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական LifeNews հեռուստաալիքը հայտնում է, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն հեռուստաալիքի նկարահանող խմբին խնդրել է խեղաթյուրել Արցախում տիրող իրավիճակը: LifeNews-ը 2 օրում նկարահանել է ադրբեջանական 7 գյուղ: Լրագրողները նկարահանել են փլուզված տներ, հայտնել, որ կոնֆլիկտի արդյունքում կան զոհեր նաև խաղաղ բնակիչների շրջանում: Սակայն տեղական հեռուստաալիքները, հատկապես Բաքվի հեռուստաալիքները, կոնֆլիկտի իրական պատկերը չափազանցրել են:

LifeNews-ի թղթակիցները հայտնել են իրենց չեզոք դիրքի մասին, սակայն իրավապահները փորձել են ճնշում գործադրել նկարահանող խմբի վրա:

LifeNews-ը նշում է, որ տեղեկատվության օբյեկտիվության համար ևս մեկ նկարահանող խումբ է աշխատում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ LifeNews-ի լրագրողներին արտաքսել են Ադրբեջանից:

 




Լրահոս