Armenian text to speach

Հրապարակ.Արագած Ախոյանի որդու վրա հարձակվողները հայտնաբերվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“”Բարգավաճ Հայաստան” կուսակցության պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա ավազակային հարձակում գործած անձինք, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել են, պարզապես սպասում են նախաքննությունն ավարտվի, նոր հրապարակեն կատարողների տվյալները։ Այս փաստը հաստատեց ԲՀԿ-ական պատգամավորը։
 
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ավազակային հարձակում էր եղել Աժ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, որին դիմակավորված անձինք մի քանի անգամ էլեկտրահարել էին և հափշտակել բջջային հեռախոսն ու տան բանալիները։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն)”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ Հրապարակի այսօրվա համարում



Լրահոս