
ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից օրերս 6 մլն 750 հազար դրամ կամ ավելի քան 16 հազար դոլար է վճարել միայն քաղաքային հեռախոսակապի ծառայություններից օգտվելու համար:
Ինչպես փաստում են “Ժողովուրդ” օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ նախարարությունն օգտվում Է “Արմենտել”-ի մատուցած ծառայություններից:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ (Բուլկի Արամի) գլխավորությամբ արված այս վճարումից հետո կարելի է ենթադրել, որ նախարարությունում բացարձակ անգործության են մատնված: Բուլկիի աշխատակիցներն անգամ “շարիկ չեն գլորում”, ինչպես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում: