Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում օգոստոսի 1-ին բռնկված հրդեհների մասին ահազանգեր են ստացվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե մասնավորապես` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խաչքար 2-րդ թաղամասում այրվել է 5 հա, Երեւանի “Հաղթանակ” զբոսայու Մայր Հայաստան հուշարձանի ետնամասում` 200 քմ, Բուսաբանական այգու տարածքում` մոտ 1 հա, Ամերիկյան դեսպանատան մոտակայքում` 1000 քմ, Շահինյան փողոցի մոտակայքում գտնվող գերեզմանատան տարածքում` մոտ 400 քմ խոտածածկ տարածք եւ եղեւնիներ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել:




Լրահոս