
Ոչ սթափ վիճակում գտնվող անձը զանգահարել է փրկարար ծառայություն եւ ասել, թե Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող “Ալեքսանյան” օղու գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 2-ին, ժամը 05.09-ին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:nԴեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ: Պարզվել է, որ ահազանգողը գտնվում է ոչ սթափ վիճակում և նրա հաղորդած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Որոնողական աշխատանքները դադարեցվել են: