Քիչ առաջ Ռուսաստանի նախագահի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հաղորդագրություն տարածեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները: Լուրջ մտահոգություն հայտնելով` լայնամասշտաբ զինված բախումների հետ կապված, որոնց պատճառով բազմաթիվ զոհեր եղան: ՌԴ նախագահը կողմերին կոչ է արել շտապ կարգով ամբողջապես դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի ռեժիմը: Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը իրականացրել և իրականացնելու է միջնորդական ջանքեր, որոնք կոչված են նպաստել մթնոլորտի նորմալացմանը:
Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսման կարևորությանը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: