
Հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը Jerusalem Post-ին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների վերաբերյալ:
ArmLur.am-ի հետ զրույցում Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը, ըստ էության, արձագանքում է Ադրբեջանին՝ ներկայացնելով իր դիրքորոշումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա, մասնավորապես, ասում է.
«Չգիտեմ՝ ինչու Ադրբեջանը սկսեց, ինչ նպատակներ է հետապնդում, սակայն ակնհայտ է, որ պետք է դատապարտել նման գործողությունները, և մենք դատապարտում ենք նրանց»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում.
Սյուզի Մուրադյան