Ավելի քան 100 տոննա անհրաժեշտ սնունդ` ԼՂՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանից այսօր Ստեփանակերտ ուղևորվեց  ավելի քան 100 տոննա նպարեղեն, պահածոներ ու անհրաժեշտ սննդով բեռնված ավտոշարասյուն:

Ծրագիրը կազմվել է ԼՂՀ կառավարության կողմից ստեղծված Օպերատիվ շտաբից և Ստեփանակերտի քաղաքապետարանից առաջնահերթ օգնության և աջակցության կարիքները հստակեցնելու արդյունքում:

Այս նախաձեռնության իրականացման հարցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից բացի, իրենց աջակցությունն են ցուցաբերել «Ապավեն», «Երևան ջուր», «Սանիթեք», Կ. Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն և «Երքաղլույս» ընկերությունները:

Մշտական կապի մեջ լինելով Ստեփանակերտի հետ, Երևանի քաղաքապետարանը անհրաժեշտության դեպքում կշարունակի ցուցաբերել աջակցությունը:




Լրահոս