Ս.թ. ապրիլի 4-ին, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ընդունել է հրատապ բանաձև՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնությունների դադարեցմանկոչով: ԵԺԿ պաշտոնապես արտահայտել է «իր խիստ մտահոգությունը» վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծից ստացվող իրադարձություններիառնչությամբ:
Բրյուսելյան «Հայաստանի եվրոպացի բարեկամները» կազմակերպությունը (EuFoA, www.EuFoA.am) ողջունելով այս փաստաթղթի ընդունումը, ի դեմս կազմակերպությանղեկավար պրն. Էդուարդո Լորենցո Օչոայի, հայտարարել է, որ «ողջունելի է Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից նման արագ և հստակ արձագանքը ստեղծվածիրավիճակին»:
«Հուսանք, որ եվրոպական մյուս կարևոր ինստիտուտները ևս հետևեն ԵԺԿ օրինակին»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այս բանաձևը կարևոր նշանակություն ունի, քանի որխաղաղության հաստատման բանակցություններում Լեռնային Ղարաբաղին ներկայացնում է որպես բանակցող կողմ: Նշված բանաձևում նաև կոչ է արվում երկու կողմերիզինված ուժերը անհապաղ վերադարձնել իրենց նախնական դիրքերի, ինչպես որ դրանք եղել են ապրիլի 1-ի դրությամբ՝ հղում կատարելով բազմաթիվ այլ եվրոպականկառույցների:
«Վերջապես, բանաձևում նաև նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով և վերահաստատում է«պատրաստակամությունը վերադառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների ձևաչափին՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից: Արդեն իսկ երկուկողմերից կան տասնյակ զոհեր, այդ թվում նաև խաղաղ բնակիչներ: Ի հավելումն հրապարակվում են բազմաթիվ դեպքեր ադրբեջանական բանակի կողմից խաղաղբնակիչներին խոշտանգելու մասին»:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) նշված բանաձևն ընդունել է Բրյուսելում կայացած քաղաքական համաժողովի ընթացքում:
Բանաձևի ամբողջական տեքստին ծանոթանալու համար հետևե՛ք հղմանը՝ http://www.epp.eu/papers/epp-