Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր. ԼՂՀ ՊԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԶՈՒ  կորուստներն ե  24 տանկ, 2 ուղղաթիռ, 4 БМП, 12 անօդաչու սարք և մեկ «ГРАД» կայանք: Այս մասին Ստեփանակերտում ընթացող ասուլիսում հայտարարել է  ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Նա նշել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը կորցրել է 14 տանկ: Հայկական կողմն ունի  29 զոհ, 101 վիրավոր, անհետ կորածների թիվը հասել է 28-ի: Անդրադառնալով թշնամու կորուստներին, գնդապետը որպես փաստ նշեց, որ դրանք անհամար են:

Գնդապետի խոսքով, Ադրբեջանի զոհերը մոտ 2 հազարն են: ՊԲ ներկայացուցիչը նշեց, թե հետախուզությունը հեռախոսազրույց է որսացել, որն ապացուցում է այդ տվյալների իսկությունը:

Անդրադառնալով այն հարցին` արդյոք նախքան կրակի դադարեցումը հայկական կողմը կարողացել է վերագրավել կորցրած ութ դիրքերը, Առուստամյանը պատասխանեց. «ՊԲ-ի հակագրոհների շնորհիվ նախկինում եղած իրադրությունը վերականգնվել է. որպես այդպիսին` դիրք, հենակետ հակառակորդի մոտ չկա»:




Լրահոս