ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ գնդապետ Վիկտոր Առուստամյանը Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նոր տվյալներ է հրապարակել: Բացի այդ նա ներկայացրել է նաև հակառակորդի տարածքում գտնվող երկու բնակիչների խոսակցություն:
Գնդապետ Առուստամյանը նշեց, որ հակառակորդի մարդկային կորուստները անհամեմատ շատ են և որպես ապացույց ներկայացրեց հակառակորդի տարածքում բնակվող երկու բնակիչների հեռախոսազրույց, որտեղ սահմանին ապրող կինը պատմում էր, թե ինչպես են մեկ գիշերվա ընթացքում միանգամից 2000 վիրավորվածներ տարել հիվանդանոց, նրանցից որոշներին շտապօգնության ուղղաթիռներով են տեղափոխել: