Անջեյ Կասպշիկը կայցելի ԼՂ-ում ռազմական գործողություններից տուժած տարածաշրջաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մշտական խորհրդի Վիեննայում կայացած նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, ով ներկայացնում էր երեք համանախագահներին, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ներկայացուցիչներին տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների մասին:

ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, դեսպաններ Ուորլիքը և Կասպշիկը ողջունել են ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրը և կոչ արել կողմերին հարգել հրադադարը: Ընդգծվել է կայուն հրադադարի հիման վրա քաղաքական գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ անդամ երկրները համաձայնել են, որ իրադրության լարվածության նմանատիպ աճը խորապես մտահոգիչ է և հարկավոր է, որ խնդրի խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ-ն շարունակի խաղալ առանցքային դեր: Նշվել է, որ բոլոր անդամ պետությունները պետք է  աջակցեն Մինսկի խմբին և նրա համանախագահներին:

«Համանախագահները հայտարարել են, որ առաջիկայում դեսպան Կասպշիկի հետ կայցելեն տարածաշրջան: Դեսպան Կասպշիկը կայցելի նաև ռազմական գործողությունների տուժած տարածքներ այն պահին, երբ իրավիճակը թույլ կտա»,- նշված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

 




Լրահոս