ԱԺ-ում փակ հանդիպումն ավարտվեց. քննարկվել է 45 հարց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում 3 ժամ տևած փակ հանդիպման ընթացքում քննարկվել է 45 հարց: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ քննարկմանը մասնակցում էին պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն ու արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ամեն ինչ լինելու է շատ հզոր, մենք ոգևորված ենք, ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ ե՛ւ Արցախի ՊԲ-ն, ե՛ւ մեր զինված ուժերը, ե՛ւ մեր դիվանագիտությունը, ե՛ւ մեր հասարակությունը, եւ՛ մեր քաղաքականն ուժերը միասնական են: Այս հարցում չկա իշխանություն-ընդդիմություն»,- նշեց Էդուարդ Շարմազանովը, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել քննարկումից:

Նա ընդգծեց, որ խնդիր էին դրել ստանալ ինֆորմացիա, , որպեսզի կարողանան արդյունավետ աշխատել տարբեր վեհաժողովներում: Շարմազանովը հավելեց, որ պատգամավորները բավարարված են Դավիթ Տոնոյանի հաղորդմամբ:




Լրահոս