Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտունու պաշտպանական ուղղությամբ ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի և 12-ամյա Վարդան Անդրեասյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ:

Այդ  մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքի վարիչ Իրինա Խաչատրյանը՝ հավելելով, որ չնայած դրան առաջիկա 2-3 օրվա ընթացքում երեխաների առողջական վիճակը կսկսի բարելավել:

«Երեխաների ինքնազգացողությունը հիմնականում լավ է ու արդեն կարողանում են խոսել, ուտել: Արյունահոսության հետևանքով նրանց ամբողջական ապաքինումը երկար կտևի, սակայն այլևս վիրահատության կարիք չի լինի և կիրականացվի վիրակապական բուժում»,-ասել է Ի. Խաչատրյանը:

Վիրավորված երեխաներ՝ Վարդան Անդրեասյանը և Գևորգ Գրիգորյանը թեև իրենց փոքր-ինչ թույլ են զգում, բայց թղթակցի հարցին ի պատասխան ասել են, որ իրենց լավ են զգում:




Լրահոս