
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է մարտական գործողությունների դադարեցումը եւ հրադադարի ռեժիմի վերականգնումը՝ միաժամանակ նշելով, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն արդյունավետորեն է իրականացրել մեր երկրի եւ ժողովրդի անվտանգության ապահովման իր առաքելությունը ու այսուհետ եւս պատրաստ է կասեցնել հակառակորդի ցանկացած ագրեսիվ ոտնձգություն:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ