
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը հուսադրող է համարել: Նա բոլոր կողմերին կոչ է արել պահպանել զինադադարը և խուսափել իրավիճակի սրումից, հայտնում է «ՌԻԱ»-ն:
«Ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդագրություններն ինձ հույս են ներշնչում: Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղան և խնդիրը լուծեն Մինսկի խմբի հովանու ներքո: Կոնֆլիկտը չունի ռազմական լուծում», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: