Մարտական ոգին գերազանց է, Ղարաբաղի կամանդիրն էլ որտեղ կասի, այնտեղ էլ կգնանք. Առաքել Մովսիսյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող ռազմական գործողությունները Հայաստանի քաղաքական գործիչներից եւ պաշտոնյաներից շատերին տարել է Արցախ: Նրանց թվում են նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս): «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց վերջիններիս հետ՝ հասկանալու համար՝ ինչո՞վ են զբաղված Արցախում: «Մարտական ոգին գերազանց է, ինչի մասին է խոսքը: Մեր զինվորներին հաջողություն: Մենք հենց հիմա 120 հոգով եկել ենք Սովետաշեն, զենքերն ենք ստանում, որ շարժվենք: Ղարաբաղի կամանդիրն էլ որտեղ կասի, այնտեղ էլ կգնանք»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Մովսիսյանը:

Իսկ Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ այժմ զոհվածների հոգեհանգստին է մասնակցում եւ չի կարող խոսել: Առավոտյան, այսինք՝ այսօր, գնալու է դիրքեր: «Ոչ մի խնդիր չկա, իրավիճակի տերը մենք ենք, հաղթանակն էլ մերն է լինելու: Մարտական ոգին շատ բարձր է, հանգիստ մնացեք»,- հավելեց Խաչատրյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս