
Երեկ 69 տարեկան հասակում վախճանվել է ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազատ Գասպարյանն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր “Նաիրի” բ/կ, նրա վիճակը գնահատվում էր կայուն ծանր։
Ազատ Գասպարյանը կինոյի եւ թատրոնի անվանի դերասան էր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
Ազատ ԳԱսպարյանը 1963-ին ավարտել է Երևանի գրադարանային տեխնիկումը, 1969-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։
1963-1965 թթ. աշխատել է Երևանի տիկնիկային թատրոնում, 1969-1971-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։
1971-1979-ին աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ 1979-ից՝ հեռուստաթատրոնում։