ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր մեկնել է Բաքու, որտեղ կմասնակցի Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ եռակողմ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Բանակցությունների գլխավոր թեման, ինչպես ակնկալվում է, կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ուշադրության կենտրոնում կլինեն նաև տարածաշրջանային համագործակցության հարցերը:
Գործակալությունը հիշեցնում է, որ երեկ կոնֆլիկտի կողմերը հայտարարեցին հրադադարի ռեժիմի հաստատման մասին: