![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/1380226019.jpg)
ԵՏՄ անդամ պետությունների Կառավարությունների ղեկավարների հանդիպման ամսաթիվը տեղափոխվել է: Խորհրդի նիստը, նախնական տվյալների համաձայն, կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Ղրղզստանի վարչապետ Նազիր Ահմեդովի մամուլի ծառայության հայտարարությունը:
Ավելի վաղ պլանավորվում էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա ապրիլի 8-ին Երևանում, սակայն միջոցառումը տեղափոխվեց Մոսկվա:
ԵՏՄ անդամներն են՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: