Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպեն ապրիլի 8-ին Մոսկվայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությանը:
«Նալբանդյանը ապրիլի 8-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
Նույն օրը Նալբանդյանը կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների Խորհրդի նիստին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի մասին: