Պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների առջև. Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով. Սեյրան Օհանյանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի ներկայացման համար: Նախարարը նախ ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործուղություններն աննախադեպ էին ոչ միայն 1994թ. զինադադարից հետո, այլև Ղարաբաղյան առաջին պատերազմի համեմատ:

«Առաջին հերթին կրակի խտությունը, ռազմական տեխնիկայի տեսակները, ժամանակային համեմատության մեջ կորուստների մեծ քանակը: Ադրբեջանի կորուստները շուրջ տասն անգամից ավել են»,- նշեց նա: Սեյրան Օհանյանն այս օրերի գործողություններն աննախադեպ համարեց նաև մարտական պատրաստության աստիճանի, ահաբեկիչների, վարձկանների առկայության առումով:

«Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ակնհայտ բնույթը, դրանք նախօրոք նախապատրաստված էին և ոչ համաչափ: Ակնհայտ ռազմական հանցագործություններ կան, խոշտանգումներ, գլխատումներ և սանձազերծված գործողություններ», – հավելեց նախարարը: Վերջինս բարձր գնահատեց հասարակական համախմբվածությունը և կամավորների պատրաստվածությունը, բարոյահոգեբանական մթոնոլորտը և այն հերոսությունը, որ թույլ են տվել ՊԲ զինծառայողները, կամավորները, վետերանները:

«Այդ հերոսությունների արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: Հյուսիսում և հարավում վերահսկողությունը ՊԲ ներքո է և այդ առումով մենք պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների առջև»,- ընդգծեց նա: Անդրադառնալով հրադադարի ռեժիմի`, նախարարը նշեց. «Այժմ կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, գիտեք, որ Մոսկվայում հանդիպում է եղել: Այսօր ՊԲ-ի մարտունակության աստիճանը, մարտական կարողությունները, ծավալումը համապատասխան հատվածներում թույլ են տալիս ասելու, որ նրանք պատրաստ են նաև հետագայում կանխարգելել և դեռ ավելին»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս