
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) սկսել են Բաքվում հանդիպումները, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ դիվանագետները հանդիպումներ են պլանավորում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այլ պաշտոնական անձանց հետ:
Հայտնի է նաև, որ ՄԽ համանախագահները վաղը կայցելեն Լեռնային Ղարաբաղ, որից հետո ապրիլի 9-ին կայցելեն Հայաստան: