Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուենոս Այրեսի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արգենտինայի հայ համայնքից:

Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական լայնածավալ հարձակումների կապակցությամբ:

Ավելի քան հազար ցուցարարներ պահանջել են անհապաղ հրադադար հաստատել: Նրանք հարձակումները դատապարտող և դրանց առնչությամբ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք հնչեցնելու պահանջով խնդրագիր են ներկայացրել:

Քաղաքացիական բողոքի ակցիայի ամենասկզբում Արգենտինայի հայկական եկեղեցու հովիվ, արքեպիսկոպոս Կիսաք Մուրադյանն աղոթք է հնչեցրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակին:




Լրահոս