ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Նա ընդգծեց, որ ԼՂՀ-ին բանակցային կողմ դարձնելու խնդիրը միշտ ՀՀ օրակարգում է եղել, իսկ վերջին իրադարձություններն էլ ևս մեկ անգամ շեշտեցին դրա կարևորությունը:
«Ղարաբաղը բանակցային գործընթացներին վերադարձնելու հարցը մեր օրակարգային խնդիրներից մեկն է: Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Ղարաբաղի ներգրավվումն այլընտրանք չունի», – նշեց նա:
Քոչարյանի խոսքով, դա առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի կանխվեն ապագա նմանատիպ սադրանքները, ինչպես նաև բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու հարցում: