Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին, Պիերն Անդրիեին և ԵԱՀԿ գործող ղեկավարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Համանախագահները ողջունել են կոնֆլիկտի գոտում հրադադարի մասին հաստատված համաձայնագիրը: Նրանք կարծիք են հայտնել, որ բանակցությունները, որոնք ներկա պահին ընթանում են, պետք է «ինտենսիվ բնույթ» կրեն: