Կրակի դադարեցման պայմանավորվածությանը կողմ է նաև ԼՂՀ-ն. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա­-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ մասին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Հակամարտության կողմերը երկուսն են` ԼՂՀ­-ն և Ադրբեջանը, Հայաստանը ներքաշված է այս հակամարտության մեջ: Ադրբեջանի ոչ կառուցողականության պատճառով ԼՂՀ-­ն այժմ ոչ լիարժեք կողմ է, սակայն համանախագահները գալիս են Արցախ, բանակցություններ վարում ԼՂՀ ղեկավարության հետ: Արցախը կրակի դադարեցման պայմանավորվածության կողմ է»,­ – հավելեց Բաբայանը:

Նրա խոսքով` ներկայումս բանակցությունների ձևաչափը խեղաթյուրված է, քանի որ ի սկզբանե եղել են բանակցության երեք կողմեր: «Եթե վերցնենք ֆորմալ իրավաբանական մասը, ապա պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց մենք այդ համաձայնության իրագործողն ենք և հանդիսանում ենք այդ պայմանավորվածության կողմերից մեկը»,­- ասաց նա:




Լրահոս